Բեռնափոխադրում

Պատվերը կատարելիս 3 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդի կատարած գնումը բեռնափոխադրվում է նրա նշած ուղղությամբ, տվյալ երկրի արտահանման փաստաթղթերի հետ մեկտեղ  <<Դռնից-դուռ>>  տարբերակով կամ հաճախորդի  նախընտրած տարբերակով:

Բեռնափոխադրումը կատարվում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տարբերակով ըստ Ձեր ընտրած ապրանքների պայմանների։ Սուրհանդակային տարբերակով՝ 1-5 աշխատանքային օրում UPS, FedEx, Aramex, DHL, Major Express ընկերությունների միջոցով: EMS սուրհանդակային տարբերակով՝ 5-15 աշխատանքային օրում: Փոստի միջոցով 29-59 աշխատանքային օրում HayPost ընկերության միջոցով:  Ցանկացած պատվերի դեպքում Ձեզ կտրամադրվի առաքանիի գաղտնաբառ, ընդ որում Դուք և մենք կարող ենք հետևել առաքման գործընթացին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ միջազգային պատվերները ենթակա են ներմուծման հարկերի, մաքսատուրքերի և Ձեր երկրի մաքսային վարչության կողմից գանձվող տուրքերի: Գնորդը պատասխանատվություն է կրում բոլոր ներմուծման վճարների համար տվյալ երկրին վերաբերող բոլոր օրենքներին և կանոններին համապատասխան:

Shoppingian.com – ը չի կարող որևէ տեղեկատվություն տրամադրել տուրքերի և հարկերի մասին: Երկրների մաքսային քաղաքականությունը տարբերվում է միմյանցից: Եթե հարցեր ունեք, խնդրում ենք դիմել Ձեր տեղական մաքսային գրասենյակ՝ լրացուցիչ տեղեկությունների համար: