Վերադարձի / Գաղտնիության քաղաքականություն

Վերադարձի քաղաքականություն

Խնդրում ենք հաստատել ապրանքի ժամանումը և մեզ հետ կապ հաստատել ապրանքը ստանալուց անմիջապես:

Մենք հետ ենք ընդունում մեր կայքից գնված բոլոր ապրանքները և վերադարձնում ենք գնված ապրանքի արժեքի 100%-ը:

Վերադարձվող ապրանքը չպետք է լինի օգտագործված,կոտրված,խազված,չպետք է լինի թերի և պիտակից զուրկ:

Առաքման և հետվերադարձի վճարումները կատարվում են գնորդի կողմից: Եթե պատվիրատուի գնված ապրանքը լիովին համապատասխանում է նրա պատվերի տվյալներին, բայց ինչ-ինչ պատճառներով ցանկանում է վերադարձնել այն, ապա Shoppingian.com կայքը չի կրում հետվերադարձի ծախսերը։ Եթե պատվիրատուի գնած ապրանքը չի համապատասխանում կայքում տեղադրված ապրանքի նկարագրությանը, Shoppingian.com կայքը վերադարձնում է գումարը 100 %-ի չափով և հատուցում է հետվերադարձի գումարը 100 %-ով կամ հնարավորություն է տալիս փոխել մեկ այլ ապրանքով: Ապրանքը հետ վերադարձնելու ցանկության դեպքում,դուք հնարավորություն ունեք 7 օրվա ընթացքում  մեզ տեղեկացնել return@shoppingian.com Էլ. հասցեի միջոցով, որպեսզի մենք կարողանանք աջակցել ապրանքը հետ վերադարձնելուն: Երբ մենք ստանանք Ձեր վերադարձված ապրանքը, մեր վաճառքի բաժինը կստուգի այն: Մենք Ձեզ կուղարկենք նամակ Ձեր էլ. հասցեին և կտեղեկացնենք վերադարձված ապրանքի ստանալու մասին: Մենք Ձեզ կտեղեկացնենք նաև վերադարձի հաստատման կամ մերժման մասին: Եթե հաստատվեց, ապա Ձեր փոխհատուցումը կկատարվի: Ձեր վճարած 100% գումարը  կփոխանցվի նույն մեթոդով,որով կատարել եք Ձեր վճարումը: Վերադարձը կատարվում է 5-10 աշխատանքային օրվա ընթացքում:

Մեր ծառայությունների և ապրանքի մասին ձեր մեկնաբանություններն ու կարծիքները շատ կարևոր են մեզ համար: Մենք այստեղ ենք ձեզ ծառայելու համար, ուստի խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ երբևէ մեր կարիքն ունենալու դեպքում կամ ձեր հաջորդ պատվերը կատարելու դեպքում:

Ձեր գոհունակությունը մեր պարտավորությունն է:

Ձեր 100% բավարարվածությունը վստահորեն երաշխավորված է:

 

Գաղտնիության քաղաքականություն

Մենք հարգում ենք հաճախորդի գաղտնիության իրավունքը և հավաստիացնում ենք, որ հաճախորդի անձնական տեղեկություններն օգտագործվում են մեծ պատասխանատվությամբ և ապահով: Պատվիրատուի տվյալները մեզ անհրաժեշտ են գնումները և առաքումները ապահովելու նպատակով: Հաճախորդի կողմից տրամադրված բոլոր անձնական տվյալները, քարտային հաշիվները գտնվում են հույժ գաղտնի համակարգում: