Ընդհանուր դրույթները և պայմանները

Ընդհանուր պայմաններն ու դրույթները

Կայքից կատարած պատվերը հասնում է Shoppingian.com-ի պահեստ , կրկնակի անցնում է որակի և պիտանելիության ժամկետի զննում: Ստուգելուց հետո տվյալ ապրանքը փաթեթավորվում է աշխատակիցների կողմից և փոստատարի կամ սուրհանդակի միջոցով ուղարկվում է համպատասխան գրասենյակ, և ապահովագրվում է համաշխարհային ապահովագրական ընկերության կողմից, որպեսզի կորստի դեպքում փոխհատուցվի և  100% պահպանվի Ձեր շահերը: Ձեզ կտրամադրվի առաքանիի համար, որի միջոցով կարող եք հետևել Ձեր գնված ապրանքի առաքմանը առցանց:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ միջազգային պատվերները ենթակա են ներմուծման հարկերի, մաքսատուրքերի եւ ձեր երկրի մաքսային վարչության կողմից գանձվող տուրքերի:

Ուշադրություն՝ Գնորդը պատասխանատվություն է կրում բոլոր ներմուծման վճարների համար տվյալ երկրի  օրենքներին եւ կանոններին համապատասխան:

Shoppingian.com – ը չի կարող որեւէ տեղեկատվություն տրամադրել տուրքերի եւ հարկերի մասին: Երկրների մաքսային քաղաքականությունը տարբերվում է միմյանցից: Եթե հարցեր ունեք, խնդրում ենք դիմել ձեր տեղական մաքսային գրասենյակ `լրացուցիչ տեղեկությունների համար:

Shoppingian.com կայքի ծառայություններից օգտվելու համար Ձեր տարիքը պետք է գերազանցի 18 -ը:

 

Վճարման պայմաններն ու դրույթները

Խնդրում ենք կարդալ հետևյալ պայմանները, նախքան օգտվելը առցանց վճարումների համակարգից: Օգտվելով այս կայքում տեղադրված առցանց վճարային համակարգից, նշանակում է Դուք ընդունում եք այս պայմաններն ու դրույթները: Ձեր վճարումը սովորաբարն հասնում է Shoppingian-ի հաշվին, առնվազն 2 աշխատանքային օրվա ընթացքում: Կայքը պատասխանատվություն չի կրում մերժված կամ ձախողված վճարումների համար, որը անմիջապես կապ ունի թողարկող բանկի դեբետային կամ կրեդիտային քարտերի հետ: Եթե քարտ թողարկող բանկը մերժում է վճարումը կայքը չի պարտավորվում այդ փաստը ներկայացնել Ձեր ուշադրությանը: Դուք Ձեր հաշվի մնացորդը կարող եք ստուգել Ձեր բանկի հետ՝ իմանալու համար պակասել է քարտից գումար, թե ոչ:

 

3D անվտանգություն

Ձեր Էլեկտրոնային վճարումն անվտանգ եւ ապահով 

Ուշադրություն՝ Նախքան վճարում կատարելը ակտիվացրեք Ձեր քարտի եռաչափ ապահովագրությունը (3D secure), քանի-որ այն անհրաժեշտ է Shoppingian-ից գնումներ կատարելու համար: Եթե եռաչափ ապահովագրությունը ակտիվացնելը հնարավոր չէ, ապա կարող եք վճարում կատարել բանկային փոխանցումով (Swift):